Իտալական «Միլանի» նախկին մարզական տնօրեն Պաոլո Մալդինին շատ բարձր է գնահատում պորտուգալացի Ռաֆայել Լեաուի տաղանդները: Եվ ոչ միայն ֆուտբոլում, այլև նաև երաժշտության մեջ.
«Լեաուն տաղանդավոր է այն ամենում, ինչ անում է, լինի դա ֆուտբոլ, թե երաժշտություն: Մի անգամ նա թույլտվություն խնդրեց խաղից երկու օր առաջ թողարկելու իր ձայնասկավառակը։ Ես նրան թույլ տվեցի, բայց պայմանով, որ նա երկու գոլ կխփի առաջիկա հանդիպմանը։
Նա գոլ չխփեց, բայց երկու գոլային փոխանցում կատարեց, և ես գոհ էի նույնիսկ դրանից»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Ռաֆայել Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։
























































