Մադրիդի «Ռեալը» կձևակերպի հարձակվող Խոսելուի ամբողջական տրանսֆերը․ ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով է հանդես գալիս մադրիդյան թիմում։
Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Էսպանյոլին»։
Relevo-ի համաձայն՝ «Ռեալը» որոշել է հարձակվողի տրանսֆերը գնել 1,5 միլիոն եվրոյով, ինչպես նախատեսված է վարձակալության պայմանագրում։ Իսպանացին մտնում է ակումբի հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մեջ:
Խոսելուն այս մրցաշրջանում Կարլո Անչելոտիի թիմի կազմում մասնակցել է 16 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 5 գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում:
























































