Մադրիդի «Ռեալը» երեք տարբերակ է դիտարկում՝ թիմի հարձակման գիծն ուժեղացնելու համար։ Ակումբը հնարավոր է ձմռանը փորձի ձևակերպել այդ երեք ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը։
«Սանթոսի» հարձակվող Մարկոս Լեոնարդոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» և Պրեմիեր լիգան ներկայացնող «Վեսթ Հեմի» և «Նյուքասլ Յունայթեդի» դիտակետում: 20-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում տպավորվել է շատ ակումբների իր ելույթներով։
Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսը երկար ժամանակ է, ինչ գտնվում է Մադրիդի «Ռեալի» դիտակետում, և ակումբը կարող է 50 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Հենց այդքան է նշված ֆուտբոլիստի պայմանագրում՝ որպես տրանսֆերի փոխհատուցման կետ։
Այնուամենայնիվ, թվում է, որ ակումբը կարող է այլ ճանապարհով գնալ․ նախագահ Ֆլորենտինո Պերեսն ունի իր ֆավորիտն այս հարցում:
Ըստ Defensa Central-ի՝ Պերեսը նախապատվությունը տալիս է թիմի նախկին ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոյին, քան Ուիլյամսին: Կուբոն ժամանակին համարվում էր «Ռեալի» ֆուտբոլիստ, բայց նա այդպես էլ հանդես չեկավ մադրիդյան թիմի կազմում և խաղում էր տարբեր ակումբներում վարձավճարով։
2022 թվականի ամռանը տեղի ունեցավ Կուբոյի տեղափոխությանը «Ռեալ Սոսյեդադ», որից հետո կայացավ ուշագրավ վերելք նրա ելույթներում: Այդ ժամանակվանից նա դարձել է Լա Լիգայի լավագույն խաղացողներից մեկը։
Կուբոյի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ պայմանագրում կա 60 միլիոն եվրոյով տրանսֆերի փոխհատուցման կետ: Ենթադրվում է նաև, որ մադրիդյան ակումբը Կուբոյի համար կարող է վճարել այդ գումարի 50%-ը, այսինքն՝ 30 միլիոն եվրո, ինչը ևս կարող է նշված լինել ֆուտբոլիստի պայմանագրում, երբ նա տեղափոխվում էր «Ռեալ Սոսյեդադ»: