The Athletic-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Աարոն Վան-Բիսական հրավեր է ստացել Կոնգոյի ազգային հավաքականից՝ մասնակցելու Աֆրիկայի ազգերի գավաթին։
Այս պահին Աարոնը չի կողմնորոշվել ազգային հավաքականը փոխելու որոշման հարցում։ Ֆուտբոլիստը հանդես է եկել Անգլիայի երիտասարդական հավաքականներում։
Մրցաշարը կկայանա 2024 թվականի սկզբին՝ հունվարի 13-ից փետրվարի 11-ը։
Աարոնը արմատներով Կոնգոյից է և նույնիսկ 2015 թվականին խաղացել է երկրի երիտասարդական հավաքականում: Այնուհետև նա սկսեց խաղալ Անգլիայում այս մակարդակով և նույնիսկ հրավիրվեց ազգային հավաքական 2019 թվականի սեպտեմբերին՝ Եվրո 2020-ի ընտրական փուլի համար: Բայց նա չի մասնակցել Անգլիայի հավաքականի որևէ հանդիպման։
























































