Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Մաուրո Իկարդիով։
Ինչպես տեղեկացնում է TMW-ն, Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային շուկա է մտնում Վինիսիուս Ժունիորի վնասվածքից հետո, որն ազդրի երկգլուխ մկանի պատռվածքի պատճառով բաց կթողնի 2,5 ամիս։
Մադրիդցիները գնահատում են մի քանի թեկնածուների, որոնցից մեկը «Գալաթասարայի» հարձակվողն է, որն ամռանը տեղափոխվեց ՊՍԺ-ից՝ կնքելով տարեկան ավելի քան 10 միլիոն եվրո արժողությամբ երեք տարվա պայմանագիր։
Միջնորդը Իկարդիի վերաբերյալ հարցում է արել թուրքական ակումբին։ Դրանից հետո «Ռեալը» պետք է գնահատի իրավիճակը, իսկ հետո կարող են բանակցություններ սկսվել կողմերի միջև։
Հավանաբար, կարելի է խոսել 30-ամյա արգենտինացուն գնելու տարբերակով վարձակալելու մասին։
























































