Էրիկ տեն Հագը պատասխանել է Ռաֆայել Վարանի հետ կոնֆլիկտի մասին հարցին։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ պաշտպանը վատ հարաբերությունների մեջ է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի հետ և կարող է հեռանալ ակումբից։
«Ես չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում։ Դրանք շշուկներ են։
Նա շատ կարևոր խաղացող է, բայց կա ներքին մրցակցություն, ինչպես պետք է լինի բարձրակարգ ակումբում: Երբ պետք է ընտրություն կատարես երկու խաղացողներից՝ Ռաֆա Վարանի և Հարի Մագուայերի միջև, որոնք լավ են հանդես գալիս, պետք է բավարարվես մեկով»,-«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Manchesterworld.uk-ը։
























































