Պեպ Գվարդիոլան ասել է, որ Յուրգեն Կլոպն իրեն ավելի լավն է դարձրել: Նոյեմբերի 25-ին Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Լիվերպուլին»:
«Իհարկե, նա ինձ ավելի լավը դարձրեց, նա և իր թիմերը: «Լիվերպուլն» ու «Բորուսիան» միշտ ուժեղ մրցակիցներ են եղել, նրանք լավ ու գեղեցիկ են խաղացել։
Կլոպն ու նրա թիմերը ինձ ավելի լավ մարզիչ են դարձրել։ «Լիվերպուլը» ֆանտաստիկ թիմ է, կասկած չկա դրանում»,- «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում MEN-ը։
























































