«Լիվերպուլի» աջ պաշտպան և փոխավագ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է այս մրցաշրջանում առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարի մասին։
«Դա է մեր նպատակը: Եթե մենք դրան չհասնենք, ապա մենք ինքներս ենք մեղավոր լինելու։ Հենց հիմա մենք լավ դիրքերում ենք, ամուր հիմք ենք դրել։
Ֆուտբոլում ամենադժվարը անընդհատ հաղթելն է, բայց «Լիվերպուլն» արդեն ցույց է տվել, որ ունակ է դրան»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքերն է մեջբերում բրիտանական The Independent-ը։
























































