«Լիվերպուլի» պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է քննադատություններին իր վերաբերմունքի մասին.
«Անցած մրցաշրջանում ես ունեցա հաճելի և ոչ այնքան հաճելի պահեր, լավ ու վատ խաղեր։ Ես շատ բարձր չափանիշներ էի պահում, և երբ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ խնդիր է առաջանում: Հիմա ես ինձ լավ եմ զգում ֆիզիկապես և հոգեբանորեն, զգում եմ, որ կարևոր եմ։ Ինձ համար ամենակարեւորը թիմակիցներիս ու մարզչի վերաբերմունքն է։ Դրսից եկող ամբողջ աղմուկը, լինի դա շատ լավ, թե շատ վատ, պարզապես դրսից հնչող աղմուկ է: Ոչինչ չես կարող անել դրա դեմ»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում This is Anfield-ը:
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի պաշտպանն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 10 հանդիպում և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































