Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը բացատրել է, թե ինչու իմաստ չունի համեմատել Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին։
Հոկտեմբերի վերջին Մեսսին իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»: Ռոնալդուն այս մրցանակին արժանացել է հինգ անգամ։
«Մեսսին այժմ անհերքելիորեն բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է. Կան մարդիկ, ովքեր նրան համեմատում են Կրիշտիանու Ռոնալդուի հետ կատարողականով։ Բայց այն ուրախության առումով, որը նրանք տալիս են մեզ, երբ մենք դիտում ենք նրանց խաղը, չկա մեկը, ով կարող է մրցել Մեսսիի հետ»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































