Ադանա Դեմիրսպորի հարձակվող Մարիո Բալոտելլին լուրջ վթարի է ենթարկվել Իտալիայում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, և նրա Audi-ն վթարի է ենթարկվել։ Միջադեպը տեղի է ունեցել Բրեշիայում։ Ինքը՝ ֆուտբոլիստը, չի տուժել, նա ինքնուրույն դուրս է եկել մեքենայից։ Բոլոր անվտանգության բարձիկները բացվել են։
Ինչպես հայտնում է Il Giornale di Brescia-ի աղբյուրը, ոստիկանները փորձել են խաղացողի նկատմամբ ալկոհոլային խմիչքների ստուգում անցկացնել, սակայն նա հրաժարվել է նախնական ստուգումից։ Այնուհետև ստուգումը դրական արդյունք է ցույց տվել, որից հետո հետո Բալոտելին զրկվել է վարորդական իրավունքից։
























































