Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն հիշել է, թե ինչպես էր նախկինում իրեն դուր գալիս «Լիվերպուլը»:
«Երբ ես փոքր էի, ինձ դուր էր գալիս «Լիվերպուլը» Օուենի պատճառով: Ես նույնիսկ փորձել են խաղալ Օուենի պես»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Stake-ը:
Ագուերոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2011 թվականից։ Արգենտինացին անգլիական ակումբի հետ նվաճել է Անգլիայի հինգ առաջնություն, Անգլիայի գավաթ և երեք սուպերգավաթ, ինչպես նաև Անգլիայի լիգայի վեց գավաթ։ Ֆուտբոլիստը «քաղաքայինների» կազմում անցկացրել է 390 հանդիպում, որոնցում խփել է 260 գոլ և կատարել 73 գոլային փոխանցում։
Հարձակվողն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ինդեպենդիենտեում», «Ատլետիկո Մադրիդում» և կատալոնական «Բարսելոնայում»: Սրտի հետ կապված խնդիրների պատճառով Ագուերոն հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
























































