Մադրիդի «Ռեալը» կարող է գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Մադրիդյան ակումբի ֆինանսական վիճակը թույլ է տալիս իրականացնել երկու տրանսֆերներն էլ։
Հաղորդվում է, որ ակումբի հաշվեկշռում կա 128 միլիոն եվրո, ևս 265-ը՝ վարկերի տեսքով։
Մադրիդյան թիմը 78 միլիոն եվրոյով կրճատել է առաջին թիմի աշխատավարձը։ Հաջորդ ամառը կարող է լինել ամենաբարենպաստ շրջանը խոշոր տրանսֆերների համար։
























































