Պաշտպան Ռաֆայել Վարանը կցանկանար հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» դիտարկում է 30-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ «Յունայթեդը» ֆուտբոլիստի համար ցանկանում է 20-30 միլիոն եվրո ստանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը պատրաստ է բաց թողնել Վարանին, բայց միայն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ցանկանում է պահպանել իր թիմի կորիզը, որպեսզի մանկունիացիները լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություն ունենան։
Վարանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ռեալից» 2021 թվականի օգոստոսին։ Տրանսֆերային արժեքը կազմել է 40 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt-ը Վարանին գնահատում է 35 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Վարանը անցկացրել է 12 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
























































