«Չելսին» լուրջ հետաքրքրություն չի ցուցաբերում «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը ցանկանում է պահել հարձակվողին և չի նախատեսում բաժանվել նրանից, ինչպես նաև Վիկտոր Օսիմենից 2024 թվականին։
Այնուամենայնիվ, նիգերիացին, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից:
























































