«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն կարծում է, որ խաղացողներին չի բավականացնում արձակուրդային օրերը։
«Եվրոպայի առաջնությունն ավարտվում է հուլիսի 14-ին, իսկ Չեմպիոնների լիգան մեկնարկում է օգոստոսի 6-ին։ Ե՞րբ են ֆուտբոլիստները արձակուրդ ունենալու: Ակումբները պարտավոր են տուրերն անցկացնել՝ խաղացողների աշխատավարձերը վճարելու համար, իսկ խաղացողները գտնվում են այն վիճակում, որում գտնվում են։ Եթե ես այսօր ֆուտբոլիստ լինեի, ապա շատ կմտահոգվեի իմ ապագայի համար»,- Դեկուի խոսքն է մեջբերել AS-ը։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Վրաստանի հետ խաղում (3:1): Կատալոնացիները ՖԻՖԱ-ից կստանան 3-ից 4,3 միլիոն եվրո փոխհատուցում: