Նիդեռլանդների հավաքականի և Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը կարիերան Իսպանիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։
Todofichajes-ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Արքայական ակումբը պատրաստ է Դումֆրիսի տրանսֆերի համար առաջարկել մոտ 35 միլիոն եվրո։
Դենզելը պաշտպանում է «Ինտերի» գույները 2021 թվականի ամառվանից։ Պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
Ա Սերիայի այս մրցաշրջանում Դումֆրիսը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։