«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոստովանել է, որ կցանկանար թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպին։
«Կլոպն աշխատում է ավելի փոքր բյուջեով, Գվարդիոլան։ Պեպը հանճար է, և նա կլինի նրանցից մեկը, որին կհիշեն հավերժ։ Եթե ինձ ասեիք, որ վաղը մարզիչ ընտրեմ «Մանչեսթեր Յունայթեդի» համար, ես կընտրեի Կլոպին»,- Նևիլի խոսքն է մեջբերել Football365-ը:
Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականի աշնանից։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան, Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Անգլիայի լիգայի գավաթը և ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունը։