Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին խաղացող Յանիկ Կարասկոն խոսել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին։ Մասնագետը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։
«Ուրախ եմ, որ Սիմեոնեն երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Կարծում եմ՝ նա հիանալի մարզիչ է և հիանալի մարդ։ Ես ու Դիեգոն շարունակում ենք կապ պահպանել իմ հեռանալուց հետո»,- եզրային հարձակվողի խոսքն է մեջբերել RTL info-ն։
30-ամյա Կարասկոն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 266 հանդիպում՝ դառնալով 47 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։