«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը որոշել է, թե որ թիմում է ցանկանում շարունակել կարիերան։
Այս մասին գրում է The Daily Record-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Օսիմհենը նախընտրում է միանալ «Չելսիին»։ «Արիստոկրատները» նույնպես շատ են հետաքրքրված «Նապոլիի» հարձակվողի ծառայություններով:
Միաժամանակ, հայտնի է, որ Օսիմհենը պատրաստ է «Նապոլիում» խաղալ մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Նա չի խնդրի ակումբին հունվարին «Չելսի» տեղափոխվելու համար կազմակերպել իր տրանսֆերը։