«Մանչեսթեր Յունայթեդի» 13 ֆուտբոլիստ կարող է հեռանալ թիմից առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նախատեսում է շարունակել թիմի վերակազմավորումը։ Նշվում է, որ ակումբից հեռանալու հիմնական թեկնածուներն են Ջեյդոն Սանչոն, Մեյսոն Գրինվուդը, Դոնի վան դե Բեկը և Անտոնի Մարսիալը։
53-ամյա հոլանդացին ՄՅՈւ-ն գլխավորում է նախորդ տարվանից։ 12 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է (28 միավոր):
«Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 26-ին կհանդիպի «Էվերթոնի» հետ: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:30-ին։