«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն վերադարձել է հիմնական կազմի լիարժեք մարզումներին։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Նկունկուն լիովին ապաքինվել է վնասվածքից։
Հիշեցնենք, որ հարձակվողը կազմից դուրս էր մնացել մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ ծնկի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ ընկերական խաղում։ Հաղորդվում է նաև, որ թիմի կիսապաշտպան Ռոմեո Լավիան ևս վերադարձել է մարզումներին։
Նկունկուն այս ամառ է միացել «Չելսիին»: Այս պահին նա ոչ մի խաղ չի անցկացրել Պրեմիեր լիգայում։