«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մակքենին ասել է, թե ինչ է մտածում թիմի հեռանկարների մասին այս մրցաշրջանում։
«Ակնհայտ է, որ Ա Սերիայում հեշտ խաղեր չկան, բայց այս պահին «Ինտերի» դեմ խաղը մեզ համար ամենակարևորն է։ (թիմերը կհանդիպեն Ա Սերիայի առաջիկա տուրում, խմբ․)
Այս խաղում հաղթելը մեզ հիանալի հնարավորություն կտա, բայց, իհարկե, յուրաքանչյուր հաջորդ հանդիպում նույնպես չափազանց կարևոր կլինի, քանի որ առավելությունը դեռ պետք է պահպանվի։
Դեռ վաղ է կանխատեսումներ անել, բայց մեր թիմը պատրաստ է ընդունել մարտահրավերը, ժամանակն է, որ Յուվենտուսը վերադարձնի սկուդետոն»,- Մակքենիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։