Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է այն մասին, թե ինչպես է տեսնում իր ապագան։
«Իմ ապագայի վերաբերյալ ծրագրե՞րը․․․ Ամենակարևորն ընտանիքն է։ Նաև ակնկալում եմ, որ հաջողությամբ կավարտեմ ապաքինումս և կվերադառնամ իմ լավագույն մարզավիճակին։
Ես սիրում եմ սպորտը և միշտ կզբաղվեմ դրանով, բայց ինձ համար դժվար է պատկերացնել թոշակի անցնելուց հետո մարզել առաջին թիմը:
Ես կնախընտրեի աշխատել երիտասարդական թիմում. այս կերպ ես կարող եմ խուսափել ավելորդ ճնշումներից և ավելի շատ ժամանակ անցկացնել տանը»,- 31-ամյա դարպասապահի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։