«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը Հարի Քեյնին անվանել է աշխարհի լավագույն հարձակվող։
«Ինձ համար նա աշխարհի լավագույն հարձակվողն է։ Երբ նա խաղադաշտում չէ, մենք նրան կարոտում ենք: Նա մեր ավագն է, նա մեր առաջնորդն է, և նա այդ դերում է այն պահից, երբ ես այստեղ եմ:
Իհարկե, նա կարևոր խաղացող է, մեր ռմբարկուն։ Ես Հարիի մասին միշտ ասել եմ, որ նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, և նա դա ապացուցել է։
Հիմա նա գնացել է «Բավարիա» և անում է այն, ինչ միշտ արել է՝ գոլեր խփում, նա հիանալի մարդ է և նաև հիանալի առաջնորդ», — Մագուայրի խոսքերն է մեջբերում Mirror-ը: