Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է այն լուրերի մասին, որոնք իրեն կապում են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հետ։
«Վերադառնա՞լ «Ռեալ Մադրիդ»՝ Անչելոտիին փոխարինելու համար։ Ֆլորենտինո Պերեսը շատ խելացի է. «Ռեալն» արդեն ունի սուպերմարզիչ, ինչո՞ւ նրանք այլ բան մտածեն:
Ես Մադրիդիստ եմ, անհանգստանում եմ այս թիմի համար: Հուսով եմ՝ Անչելոտին կմնա «Ռեալում»։ Նա իդեալական մարզիչ է մադրիդյան ակումբի համար»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն «Ռոման» գլխավորել է 2021 թվականին՝ «Տոտենհեմում» աշխատելուց հետո։