«Միլանի» նախկին տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոստովանել է, որ ցանկանում էր միլանյան ակումբ հրավիրել հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Ես տխուր էի, երբ կարդացի, որ նա կարող է տեղափոխվել «Ինտեր»:
Տասը օր ես փորձում էի կազմակերպել նրա տեղափոխությունը «Միլան», բայց հետո հասկացանք, որ դա ուղղակի անհնար է»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում MilanReports-ը։
2021 թվականին արգենտինացին հեռացավ «Բարսելոնայից» և տեղափոխվեց ՊՍԺ։ Նա ներկայումս խաղում է «Ինտեր Մայամիում»: