«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ ապագայում կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
«Կարծում եմ՝ մի օր կմիանամ Սաուդյան Արաբիայի լիգային։ Կարծում եմ՝ կգնամ այնտեղ մարզելու, այո: Բայց դա վաղը կամ մյուս օրը չի լինի»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Rai1-ը։
60-ամյա պորտուգալացին «Ռոման» գլխավորում է 2021 թվականից։
Այս գարնանը Մոուրինյուն Սաուդյան Արաբիայից 120 միլիոն եվրոյի առաջարկ էր ստացել, սակայն մերժել էր այն։
























































