«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է վարձակալությամբ այլ ակումբի տալ նորվեգացի երիտասարդ ֆուտբոլիստ Օսկար Բոբին։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ անգլիական ակումբը մերժել է երեք առաջարկ, այդ թվում՝ «Լացիոյից»։
«Ես երբեք չեմ պլանավորել վարձավճարով հեռանալ «Սիթիից». Գործակալներս բանակցություններ են վարում ակումբի հետ։ Հիանալի կլիներ, որ ողջ կարիերաս անցկացնեի «Սիթիում», — Բոբի խոսքերն է մեջբերում Dagbladet-ը:
Այս մրցաշրջանում 20-ամյա Բոբը Պրեմիեր լիգայում անցկացրել է չորս հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։