«Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված «Ալ Նասրի» հետ նույն մրցաշարին մասնակցելու մասին տեղեկատվության հետ, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն։
«Այսօր հայտարարություն է տարածվել, որ «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը նախատեսում է խաղալ Էր- Ռիադում Riyadh Season Cup-ում։ Սա ճիշտ չէ։ Մամուլի հաղորդագրությունը պարունակում էր հայտարարություններ, որոնք վերագրվում էին թիմի սեփականատեր Խորխե Մասին: Մասը նախամրցաշրջանային շրջագայության վերաբերյալ ոչ հրապարակային, ոչ մասնավոր մեկնաբանություն չի արել:
Առաջին իսկ օրվանից «Ինտեր Մայամի» ՖԱ-ն ձեռնամուխ է եղել դառնալու համաշխարհային բրենդ: Այդ նպատակով մենք բանակցություններ ենք վարում 2024 թվականի մեր մինչմրցաշրջանային ժամանակացույցը որոշելու համար:
Մենք անհամբեր սպասում ենք «Ինտեր Մայամիի» առաջին միջազգային շրջագայությանը մեր խաղացողներին ներկայացնելու համար, որի մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:























































