Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2026-ի ընտրական փուլի Բրազիլիայի հետ խաղում (1:0) ստացած վնասվածքի մասին:
«Ես անհարմարություն էի զգում մկանիս շրջանում: Սա տարվա իմ վերջին խաղն էր, ուստի ժամանակ ունեմ վերականգնվելու, որպեսզի 2024 թվականը լիովին պատրաստ սկսեմ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Բրազիլիա – Արգենտինա խաղի մեկնարկը հետաձգվել էր մարզադաշտում երկրպագուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։ Շուտով բրազիլական ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել երկրպագուների նկատմամբ: Արգենտինայի հավաքականը լքեց խաղադաշտը և դուրս եկավ տրիբունա։ Մեկնարկային սուլիչը նշանակված էր Երևանի ժամանակով 04:30-ին, իսկ վերջում հանդիպումը սկսվեց 05:00-ի սահմաններում:























































