Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը խոսել է ԱԱ-2026-ի ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում Բրազիլիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0):
«Մենք նորից պատմություն կերտեցինք։ Ուրախ եմ, որ այս անմոռանալի հաղթանակին հասա:
Մարդկանց հետ կատարվածը խայտառակություն է, դա մի բան է, որ անընդհատ կատարվում է այս երկրում և չպետք է կրկնվի։ Դրա համար ես ուզում էի այս հաղթանակը նվիրել բոլոր այն մարդկանց, որոնք երեկ իրենց վատ էին զգում ուրիշների արարքների պատճառով։ Սա ձեզ և Արգենտինայի բոլոր մարդկանց համար է, որոնք ամեն օր աջակցում են մեզ: Ես շնորհակալ եմ այս թիմին, որն ինձ հպարտությամբ է լցնում, նրանք կրկին հաղթեցին այն խաղերից մեկը, որը մարդիկ երբեք չեն մոռանա»,- գրել է Ֆերնանդեսը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):