«Արսենալի» և Ճապոնիայի հավաքականի պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» մտադիր է գալիք ձմռանը պայմանագիր կնքել ճապոնացի ֆուտբոլիստի հետ։ Մյունխենյան ակումբը բարձր է գնահատում Տոմիյասուի կարողությունը խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ պաշտպանական եզրերում:
Այս մրցաշրջանում Տոմիյասուն «Արսենալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մտափոխվել է «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբային ձեռք բերելու մասին։