«Բարսելոնան» դիտարկում է «Տոտենհեմի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոյին ձեռք բերելու հնարավորությունը։ Ակումբը ֆուտբոլիստին դիտարկում է որպես փոխարինող Գավիին։
Կատալոնացիները երկար ժամանակ հետևում են Լո Սելսոյին և կարող են ձեռք բերել նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Բարսելոնան» ձմռանը կփորձի վարձակալել արգենտինացուն։
Հարկ է նաև նշել, որ Լա Լիգայի կանոնակարգը թույլ է տալիս խաղացողներից մեկի լուրջ վնասվածքի դեպքում նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրել:
Լո Սելսոն այս մրցաշրջանում անցկացրել է 4 խաղ։