«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հայտնել է, որ թիմում չեն կարողանա փոխարինել կիսապաշտպան Գավիին, որը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։
«Այսօր Գավին այնպիսի խաղացող է, որին հնարավոր չէ փոխարինել: Շուկայում չկա իր գործն անելու ընդունակ խաղացող՝ նրա մտածելակերպով ու կարողությամբ, ոչ ոք չկա։ Գավիին փոխարինելու մասին խոսելը սխալ է։ Սխալ է մտածել, որ կգտնենք նրան փոխարինող խաղացող: Մենք նրան չենք գտնի»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին վնասել էր ծնկի խաչաձև կապանն ու կողային մենիսկը։