«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղից առաջ վերադարձել է թիմի ընդհանուր խումբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել օգոստոսի վերջից, երբ մկանային վնասվածք էր ստացել։
ԱՊԼ 13-րդ տուրից հետո ՄՅՈՒ-ն 21 միավորով 6-րդն է։