Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է ազգային թիմում իր խաղընկեր Դարվին Նունյեսի խաղի մասին.
ԱԱ-2026-ի ընտրական խաղում 24-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Բոլիվիայի դեմ խաղում (3:0):
«Իմ առջև աշխարհի 9-րդ համարի լավագույն խաղացողներից մեկն է: Պետք է աջակցել նրան և վայելել նրա ելույթը։ Այսօր ես այլ դերում եմ, քան նախկինում, բայց ուրախ եմ, որ այստեղ եմ՝ օգնելով թիմին,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Նունյեսը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։