«Բարսելոնայի» ղեկավարությունը «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային տեսնում է որպես կիսապաշտպան Գավիին փոխարնելու հիմնական հավակնորդներից մեկը, որը լուրջ վնասվածք է ստացել և այժմ մի քանի ամիս կվերականգնվի։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալկանտարայի ներկայացուցիչներն արդեն տեղյակ են կատալոնական ակումբի հետաքրքրության մասին, իսկ այս տրանսֆերով հետաքրքրված է նաև հենց ինքը՝ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ իսպանացի ֆուտբոլիստը կհեռանա մերսիսայդցիներից ընթացիկ մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա աշխատանքային պայմանագիրը։ «Լիվերպուլի» ղեկավարությունը դժգոհ է 32-ամյա ֆուտբոլիստի վնասվածքների հաճախականությունց: