«Արսենալի» ֆուտբոլիստ Կայ Հավերցը պատմել է, թե ինչպես է իրեն զգում «զինագործների» ճամբարում՝ այս ամառ «Չելսիից» տեղափոխվելուց հետո։
«Ես շատ ուրախ եմ «Արսենալում» լինելու համար, այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը. Իհարկե, երբ գալիս ես այստեղ «Չելսիից», միշտ դժվար է, քանի որ այս թիմերը մրցակիցներ են։ Այդ պատճառով կարող է շաբաթներ տևել երկրպագուների վստահությունը շահելու համար: Այս հարցում ինձ կօգնեն գոլերն ու լավ խաղերը։ Ես միշտ տալիս եմ 100%-ը»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Հավերցի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։