Հայտնի են դարձել Globe Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդները։ Մրցանակի սոցիալական ցանցերում հրապարակվել են տարբեր անվանակարգերում հաղթանակի հավակնորդների ցուցակները։
Այսպիսով, 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են 30 ֆուտբոլիստներ, որոնց թվում են Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և այլ աստղեր։
Globe Soccer Awards-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն են՝ Նիկոլո Բարելլա, Խուլիան Ալվարես, Ջուդ Բելինգհեմ, Կարիմ Բենզեմա, Քևին Դե Բրույնե, Յասին Բոնո, Ռուբեն Դիաս, Էդերսոն, Ֆիլ Ֆոդեն, Ջեկ Գրիլիշ, Անտուան Գրիզման, Իլկայ Գյունդողան, Էրլինգ Հոլանդ, Հարրի Քեյն, Խվիչա Կվարացխելիա, Կիլիան Մբապե, Ռոբերտ Լևանդովսկի, Լաուտարո Մարտինես, Լիոնել Մեսսի, Կիմ Մին Ջե, Լուկա Մոդրիչ, Մարտին Էդեգոր, Անդրե Օնանա, Վիկտոր Օսիմհեն, Ռոդրի, Կրիշտիանու Ռոնալդու, Բուկայո Սակա, Վինիսիուս Ժունիոր, Բերնարդո Սիլվա, Մոհամեդ Սալահ: