«Տոտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ արգենտինացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը»:
Այս մրցաշրջանում Ռոմերոն «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։