«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է թիմի հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկի և Լամին Յամալի մասին։
«Լևանդովսկին պայմանագիր է ստորագրել, և մենք շատ գոհ ենք նրանից։ Նա թիմի առաջատարներից է։
Նաև վստահ եմ, որ Լևանդովսկու և Լամին Յամալի միջև խնդիրներ չկան։ Նա առաջինն է, ով պաշտպանում է նրան»,- Դեկուի խոսքն է մեջբերել Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին իրեն լավ չի զգում կատալոնական թիմում։ Նշվում է, որ ֆուտբոլիստին ցանկանում է վերադարձնել Դորտմունդի Բորուսիան։
























































