Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականը շարունակում է հրապարակել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը: Նրանք, ընդհանուր առմամբ, լինելու են 30-ը: Հավակնորդների երրորդ հնգյակում տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները.
Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ», Հոլանդիա), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Սոն Հըն Մին («Տոտենհեմ», Հարավային Կորեա), Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ», Բրազիլիա), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան):
Let's keep the rhythm! Five new #ballondor nominees!
— #BallondOr (@francefootball) 21 octobre 2019
Virgil van Dijk 🇳🇱
Bernardo Silva🇵🇹
Heung-min Son 🇰🇷
Robert Lewandowski 🇵🇱
Roberto Firmino 🇧🇷
Players already announced > https://t.co/WhEz0voCwh pic.twitter.com/e8Ok8DCVOo
Նշենք, որ France Football-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը կհայտարարվի դեկտեմբերի 2-ին, Փարիզում: Հանդիսավոր արարողության վարողներից մեկը կլինի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան:
Անցած տարի «Ոսկե գնդակը» բաժին հասավ Խորվաթիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: