Էրլինգ Հոլանդը դժգոհ է եղել «Յանգ Բոյսի» ավագից, ով ընդմիջմանը խնդրել է Էրլինգին իրեն տալ նորվեգացու մարզաշապիկը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Յանգ Բոյսին» (3-0): Հոլանդն այս խաղում դուբլի հեղինակ դարձավ։
Հանդիպման ընդմիջմանը, երբ շվեյցարիական թիմը պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, թիմի ավագ Մոհամեդ Կամարան մոտեցել է «Ման․Սիթիի» հարձակվողին և նրանից մարզաշապիկ խնդրել։
Նորվեգացին կատարել է մրցակցի խնդրանքը, սակայն դժգոհ է մնացել դրանից։ Հոլանդը գլուխը շարժել է և պաշտպանին ասել՝ «Այդպես չեն անում», հայտնում է RMC Sport-ը: