Մադրիդի «Ռեալի» պաշտան Մարսելոն տուգանք կվճարի ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար։
Փետրվարին «արքայական» ակումբի պաշտպանը «Ռեալի» մարզաբազայի՝ «Վալդեբեբասի» մոտակայքում գերազանցել է արագությունը ու դա արել է առանց վարորդական իրավունքի։
120 կմ/ժ թույլատրված գոտում Մարսելոն երթևեկել է 134 կմ/ժ արագությամբ։ Նրա մոտ առկա չեն եղել վարորդական իրավունքի փաստաթղթեր։
EFE-ի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը 105 հազար եվրո տուգանք կվճարի։