«Սամպդորիայի» հարձակվող Մանուել Գաբիադինին, որը վարակվել էր կորոնավիրուսով, պատմել է իր կարգավիճակի մասին.
«Իմ կորոնավիրուսային թեստը դրական էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր գրել են ինձ ու իմ կողքին են. ես արդեն բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել: Ուզում եմ ասել, որ լավ եմ, այնպես որ մի անհանգստացեք:
Հետևեք բոլոր կանոններին, մնացեք տանը ու ամեն ինչ լավ կլինի»,-գրել է Գաբիադինին:
Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսի ևս մեկ դեպք էր արձանագրվել. վարակակիրը Ռուգանին էր:



























































