«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոստովանել է, որ դժգոհ է «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում իր թիմի ցուցադրած խաղից։
Կատալոնական թիմը 92-րդ րոպեին Ռոնալդ Արաուխոյի խփած գոլի շնորհիվ վաստակեց երեք միավոր (1-0):
«Եկեք անկեղծ լինենք, մենք այսօր վատ խաղացինք և արժանի չէինք հաղթանակի։ Մենք վճռորոշ հաղթանակ տարանք, թեև արժանի չէինք դրան։
Մենք շատ քիչ պահեր ստեղծեցինք: Արժեքավոր արդյունք էր։
Առաջին խաղակեսում թիմը բոլորովին անընդունելի կերպով խաղաց։ Նման ֆուտբոլով մենք Չեմպիոնների լիգայում ոչնչի չենք կարողանա հասնել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
























































