Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Ուդինեզեին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 61-րդ րոպեին խփեց Ռոբերտո Պերեյրան՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
«Միլանը» 22 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։ «Ուդինեզեն» վաստակեց 10 միավոր և բարձրացավ 16-րդ հորիզոնական։
























































