Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
20-ամյա անգլիացին քվեարկության արդյունքում առաջ է անցել Ժոաո Ֆելիշից (Բարսելոնա), Անտուան Գրիզմանից (Ատլետիկո), Իսկոյից (Բետիս) և Ալեյս Գարսիայից (Ժիրոնա)։
Օգոստոսի վերջին նա ևս հաղթել էր այս մրցանակը։
Իսպանիայի առաջնությունում հոկտեմբերին Բելինգհեմը 3 խաղում 4 գոլ է խփել։