Իլկայ Գյունդողանը բացատրել է «Բարսելոնայի» խաղացողների մասին իր քննադատությունը «Ռեալից» կրած պարտությունից հետո։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին «Բարսելոնայի»՝ Կլասիկոյում կրած պարտությունից հետո Գյունդողանը դժգոհություն էր հայտնել թիմակիցների վերաբերմունքից. «Ես այստեղ չեմ եկել նման խաղերում պարտվելու համար։ Ես կցանկանայի ավելի շատ զայրույթ և հիասթափություն տեսնել հանդերձարանում»: Հաղորդվում էր, որ «բլաուգրանայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը դրական են ընդունել կիսապաշտպանի քննադատությունը՝ այն համարելով թիմի համար օգտակար։
Ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ը, «Բարսելոնայի» մարզումներից մեկից առաջ Գյունդողանը ֆուտբոլիստներին բացատրել է իր խոսքերը։ Գերմանացի կիսապաշտպանը նշել է, որ «Մանչեսթեր Սիթիում» նման քննադատությունը նորմալ է համարվում թիմի անհաջող հանդիպումներից հետո։ Նշվում է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ընդունել են Գյունդողանի բացատրությունները։